Retro Futurism (անգլ. թարգմանաբար՝ «Ռետրոֆուտուրիզմ», ոճավորված՝ REtro Futurism), Triple H հարավկորեական տրիոյի երկրորդ և վերջին մինի ալբոմ։ Այն թողարկվել է 2018 թվականի հուլիսի 18-ին Cube Entertainment-ի կողմից, իսկ գլխավոր սինգլը հանդիսանում է «Retro Future»-ը։
2018 թվականի հունիսի 26-ին Cube Entertainment-ի մի աղբյուր հայտարարեց, որ խումբը կվերադառնա հուլիսի 18-ին՝ առանց որևէ այլ մանրամասներ հայտնելու[1][1]։ Նույն օրը խումբը ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ այս ալբոմի թեման կլինի ռետրոյի և ֆուտուրիզմի միաձուլումը, որի արդյունքում ալբոմի անունը դարձավ Retro Futurism: Նրանք նաև ցուցադրեցին, որ հավաքվում էին այն ժամանակ, երբ մարդիկ օգտագործում էին բջջային հեռախոսներ և փեյջերներ, ինչպես նաև ոգեշնչվում էին ռետրո երգիչներով[2]։ Հուլիսի 13-ին խումբը տարբեր հարթակներում տեսանյութերի միջոցով ցույց տվեց երգերի ցանկը[3]։
Ալբոմը թողարկվել է 2018 թվականի հուլիսի 18-ին՝ մի շարք երաժշտական պորտալների միջոցով, ներառյալ MelOn-ը՝ Հարավային Կորեայում և iTunes-ը՝ համաշխարհային շուկայի համար[4]։